ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Լեհաստանի Սեյմի մարշալ Ն. Գ. պարոն Բրոնիսլավ Կոմորովսկուն եւ Լեհաստանի Սենատի մարշալ Ն. Գ. պարոն Բոգդան Բորուսեւիչին.
«Խորապես ցնցված ենք Լեհաստանի նախագահի օդանավի աղետալի անկման գույժից, որին զոհ են գնացել նախագահ Լեխ Կաչինսկին, խորհրդարանականներ, ուղեկցող բոլոր անձինք:
Լեհաստանի համար այս ծանր պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ իմ անունից ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում այս ողբերգությանն առնչվող բոլոր ընտանիքներին ու նրանց մերձավորներին, ողջ լեհ ժողովրդին:
Խաղաղություն այս աղետի բոլոր զոհերի հոգիներին»: